Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Քննարկվեցին համագործակցության հարցեր

ՀՀ ԱՆ. Քննարկվեցին համագործակցության հարցեր

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Այցի նպատակն էր քննարկել համագործակցության ուղղությունները:

Դեսպանը նշեց, որ սեպտեմբերին ակնկալվում է իրանական պատվիրակության այց Հայաստան:

Նա ընդգծեց, որ առողջապահությունը կարևոր ոլորտ է և համագործակցության ընդլայնումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում իրանական կողմի համար:

Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց 2014թ. դեկտեմբերին Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությունը, որի ընթացքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել ստորագրելու նոր փոխըմբռնման հուշագիր:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության և ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարությունների միջև` մի քանի հուշագիր և համաձայնագիր արդեն իսկ ստորագրվել է:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին նպաստել համակարգի զարգացմանը:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ